Հասկանալի է, որ միևնույն կողմնորոշումն ընտրած կամ անգամ հռչակած քաղաքական ուժերի և քաղաքական դեմքերի միջև իդեալական փոխըմբռնում ու համաձայնություն չի կարող լինել, բայց այն, ինչ արվում է մեր օրերում, ծայրահեղ անընդունելի է:
Հարգելիներս, դուք լիարժեք հնարավորություն ունեք բոլոր խրթին ու մինչև վերջ չասված մտքերն ու չբացահայտված հարցերը նախապես քննարկելու ձեր մեջ և ընդհանուր եզրեր գտնելու: Հրապարակային «մերկացումներին» դիմելը ծայրահեղ միջոց է, ընդ որում՝ հաճախ ձեզ հավասարապես հարվածող երկու ծայր ունեցող փայտ, որից օգտվում են երրորդ անձինք՝ ձեռք բերելով ոչնչով չարդարացված իմիջ: Ավելի սոսկալին այն է, որ մինչ դուք հանրությանը փորձում եք հիասթափեցնել նորանոր բացահայտումներով, թշնամին գրեթե աննկատ ծանրակշիռ ձեռքբերումներ է գրանցում:
Աստված պահապան մեր ազգին:
Գևորգ Դանիելյան